Նշեք տվյալ տարացքում հնարավոր ռիսկերի հետ կապված առավել հաճախ առաջացող իրավիճակների այն խումբը, որի մեջ կարող է ներառվել ձեր կողմից հաղորդագրվող ռիսկի հետ կապված իրավիճակը:
1) Ճյուղերով, քարերով, աղբով խցանված կամ սողանքներով ծածկված սելավատարերի հուները, ջրանցքները, ինչը կարող է հանգեցնել հետագա ջրհեղեղի:
2) Ոչ հերմետիկ կոյուղու, ջրագծերի, ջրանցքների արտահոսքեր, որոնք կարող են առաջացնել լիրերի կամ շենքերի փլուզում:
3) Փլված կամ ճեղքված պատեր, որոնք պահում են դարատափներ կամ լիրեր, և կարող են հանգեցնել փլուզման և հետագա սողանքի:
4) Ազատ լանջեր, կամ նոսր ծառերով տնկված լանջեր, կամ ինտենսիվորեն կառուցվող լանջեր, կամ ջրահեռացման համապատասխան համակարգով չապահովված լանջեր, ինչը հորդառատ անձրևների դեպքում կարող է հանգեցնել համընդհանուր սողանքի:
5) Չհատված անտառաթփուտ, հատկապես չոր, դյուրավառ թփեր. դրանք հեշտությամբ առաջացնում են հրդեհներ և նպաստում կրակի արագ տարածմանը:
6) Որպես անկայուն բնութագրվող ժայռեր, որոնք կախված են պարբերաբար երթևեկության համար օգտագործվող երթուղիների երկարությամբ, բայց չեն վերահսկվում համապատասխան հաստատությունների կողմից (շավիղներ, աստիճաններ, արահետներ, որոնցով տեղափոխվում են անասուններ): Հորդառատ անձրևները կամ երկրաշարժերը, նույնիսկ եթե դրանք թույլ են, կարող են առաջացնել այդ ժայռերի փլուզումը:
7) ժայռոտ լեռնաշղթաներ, որոնք կարող են շփման մեջ լինել կրակի հետ: Հրդեհների հետևանքով առաջացած բարձր ջերմաստիճանի դեպքում ժայռերը կարող են ճեղքվել և փլուզվել:
8) Մշակութային կամ պատմական արժեք ներկայացնող շենքեր և շինություններ (եկեղեցիներ, մատուռներ, առանձնատներ, պատմական ջրանցույց կամուրջներ), կամ հիշատակման առարկա հանդիսացող օբյեկտներ (ճանապարհամերձ սրբավայրեր, քարանձավներ և այլն), որոնք գտնվում են անմխիթար վիճակում կամ վերը նշված վտանգներից մեկի սպառնալիքի ներքո:
9) Ռիսկի հետ կապված այլ իրավիճակներ, որոնց մասին արժե հաղորդել:


