առցանց գործիք վտանգի մասին հաղորդելու և աղետները կանխարգելելու համար

Երկրներին, նրանց առանձին մարզերին և տարածքներին ներգործող շատ բնական և այլ աղետներից հնարավոր կլիներ խուսափել, եթե դրանց տարածքները կանոնավոր կերպով պահպանվեին (նվազեցվեին հաճախ կրկնվող հավանական աղետների ռիսկերը)` եթե տարածքները և սելավատարերի հուները մաքրվեին Ճյուղերից և կուտակներից, եթե նորոգվեր կոյուղու, ջրագծերի և ջրանցքների ոչ հերմետիկ համակարգը, եթե վերականգնվեին փլված կամ ճեղքված հենապատերը, եթե ժամանակին կանխարգելվեին սողանքային երևույթները, եթե չոր, դյուրավառ անտառաթփուտները կանոնավորապես հատվեին, եթե հեռացվեն պարբերաբար երթևեկության համար օգտագործվող երթուղիների երկարությամբ ձգվող ժայռոտ լեռնաշղթաների կախված, անկայուն քարերը:

 

 


Այդ տարածքներում ապրող շատ մարդիկ տեղյակ էին այն ռիսկերի մասին, որոնց իրենք ենթարկվում էին, քանի որ այդ ռիսկերը ակնհայտ էին և շատ հաճախ կրկնվող:

 

Ռիսկերի հետ կապված իրավիճակների մասին մարդկանց իրազեկությունը, այնուամենայնիվ, հազվադեպ է հանգեցնում դրանց վերացմանը օգտակար գործողությունների (միջամտության):

 

Մի կողմից, քանի որ տարածքների պահպանմանը (հավանական աղետների ռիսկերի նվազեցմանը) ուղղված կանխարգելիչ գործողությունները ոչ մի կերպ չեն լուսաբանվում ԶԼՄ-ների կողմից և չեն հայտնվում դրանց իրականացման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար պատասխանատու քաղաքական գործիչների ուշադրության տեսադաշտում:


Մյուս կողմից, քանի որ չկա տեղեկատվության ավտոմատ փոխանցման համակարգ այն անձից, որը տեղյակ է վտանգների մասին, նրան, ով պատասխանատու է դրանց վերացման համար:


«Պաշտպանիր Քո Տարածքը» (ՊՔՏ) կայքի նպատակն է` հավաքել հաղորդագրություններ քաղաքացիներից և օգտատերերից` ռիսկերի առկայության հետ կապված իրավիճակների վերաբերյալ, որոնք կարող են հայտնաբերվել իրենց տարածքում (գյուղում, շրջանում, մարզում), և փոխանցել դրանք իրավասու մարմիններին` հետագա գործողություններ իրականացնելու, և տեղական ԶԼՄ–ին այդ գործողությունները դիտարկելու (հսկելու) համար: ***

 

ՊՔՏ Կայք էջերը աղետների կանխարգելման արդյունավետ գործիք դարձնելու համար կարևոր է տեղական հասարակությունը (համայնքին) ներգրավել ոչ միայն դրանց օգտագործմանը, այլև դրանց ստեղծմանը:


Կայքը պարունակում է « ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ », հաղորդագրության փոխանցման մեխանիզմները և իսկ հաղորդագրության հետ կապված հետագա գործողությունները:


Կայք էջը պարունակում է նաև ճանաչողական տեղեկատվություն տարածքի և մարկանց մասին, աղետների ռիսկերի նվազեցմանը, ապրելու (կենալու), ուժերի և միջոցների արդյունավետ գործադրման և տուրիզմի զարգացման համար տարածքի գրավչության բարձրացմանը ուղղված գործուն քայլերի մասին:

Գրանցվեք վերջին նորությունների և գործարքների համար